Մատչելիության հղումներ

Իրանի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը կասկածվում է «համացանցային լրտեսության» մեջ


Մոհամադ-Ջավադ Ազարի Ջահրոմի, արխիվ
Մոհամադ-Ջավադ Ազարի Ջահրոմի, արխիվ

Իրանի դատախազությունը «Համացանցային լրտեսության» մեղադրանք է առաջադրել երկրի հաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ-Ջավադ Ազարի Ջահրոմիին:

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Հասան Ռոհանիի կառավարության ամենաերիտասարդ և մեծ ժողովրդականություն վայելող անդամը կասկածվում է համացանցի գործունեությունը կարգավորողիրանական օրենսդրության մի շարք դրույթներն անտեսելու մեջ:

Դրա հետևանքով, ըստ իրանական դատախազության, համացանցի իրանական հատվածը «խոցելի է դարձել Իսլամական հանրապետության թշնամիների համար` ինչը հավասարազոր է «համացանցային լրտեսության»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG