Մատչելիության հղումներ

Փոլ Վելանի կալանքը երկարաձգվեց՝ դատարանը բավարարեց ԱԴԾ միջնորդությունը


ԱՄՆ նախկին զինծառայող Փոլ Վելանը դատարանում,Մոսկվա, 22-ը հունվարի, 2019թ.
ԱՄՆ նախկին զինծառայող Փոլ Վելանը դատարանում,Մոսկվա, 22-ը հունվարի, 2019թ.

Մոսկվայի Լեֆորտովոյի շրջանի դատարանը բավարարել է ամերիկացի նախկին զինծառայող Փոլ Վելանի նախնական կալանքի ժամկետը երկարաձգելու՝ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության միջնորդությունը:

Վելանը մեղադրվում է Ռուսաստանի տարածքում լրտեսական գործունեություն ծավալելու մեջ:

Նրա փաստաբան Վլադիմիր Ժերեբենկովն ասել է, որ Անվտանգության դաշնային ծառայությունը՝ ФСБ-ն, Լեֆորտովոյի շրջանի դատարանին խնդում է կասկածյալի կալանքը երկարաձգել մինչև մայիսի 28-ը: Ժերեբենկովի փոխանցմամբ, դատարանն այսօր պետք է որոշում կայացնի կալանքի հարցով:

ԱՄՆ-ի, Իռլանդիայի, Կանադայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացի Վելանը ձերբակալվել է անցյալ տարվա դեկտեմբերի 28-ին: Մեղավոր ճանաչվելու դեպքում նա կարող է դատապարտվել մինչև 20 տարվա ազատազրկման:

Վելանի ազգականները պնդում են, որ նա անմեղ է և Մոսկվա է մեկնել ընդամենը հարսանիքի մասնակցելու նպատակով:

Ռուսաստանի իշխանությունները չեն հայտնում, թե կոնկրետ ինչ մեղադրանք են առաջադրել Վելանին:

Փաստաբան Ժերեբենկովի համոզմամբ, իր պաշտպանյալին ձերբակալել են ԱՄՆ-ում կալանավորված Մարինա Բուտինայի հետ փոխանակելու համար:

Բուտինան կալանավորվել է որպես ԱՄՆ-ում չգրանցված օտարերկրացի գործակալ և դեկտեմբերին ընդունել է մեղադրանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG