Մատչելիության հղումներ

Տիգրան Ավինյանն ու ԼՂ պետնախարարը քննարկել են համագործակցության հարցեր


Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ հանդիպել է Լեռնային Ղարաբաղի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանին:

Ըստ Ավինյանի գրասենյակի, զրուցակիցները կարևորել են հաստատված գործակցության բարձր մակարդակը և համատեղ ծրագրերի իրականացման սահուն ընթացքի ապահովումը՝ ի նպաստ Հայաստանի և Արցախի շարունակական զարգացման:

Կողմերը համակարծիք էին, որ ոլորտային քաղաքականությունները և խոշոր ծրագրերը, որոնք իրականացվում են Հայաստանում և Արցախում, պետք է միմյանց հետ համադրելի ու համահունչ լինեն:

Քննարկվել են գյուղատնտեսության, տրանսպորտի և ենթակառուցվածքների, քաղաքաշինության, էներգետիկայի ոլորտներում համատեղ հետաքրքրություն ներկայացնող նախագծերի իրականացման հեռանկարները:

Տիգրան Ավինյանն ու Գրիգորի Մարտիրոսյանն անդրադարձել են նաև թվայնացման, պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման և կադրային քաղաքականության հարցերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG