Մատչելիության հղումներ

Թրամփը Վենեսուելայի զինվորականներին կոչ է անում անցնել Գուայդոյի կողմը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Վենեսուելայի զինվորականներին անցնել ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի կողմը, ում լատինամերիկյան երկրների մեծամասնությունը, ինչպես նաև ԱՄՆ-ը, Կանադան ճանաչել են որպես ժամանակավոր նախագահ: Իր կոչը մերժելու դեպքում Թրամփը սպառնում է անպատասխան չթողնել:

Սպիտակ տան ղեկավարը վենեսուելական բանակից նաև պահանջել է թույլ տալ երկիր մտցնել ամերիկյան հումանիտար օգնությունը, որը գտնվում է Վենեսուելայի և Կոլումբիայի սահմանին: Նիկոլաս Մադուրոյի կառավարությունը հրաժարվում է ներս թողնել հումանիտար օգնությունը, հայտարարելով, թե ընդդիմությունն ու երկրի թշնամիները փորձում են նվաստացնել Վենեսուելայի ժողովրդին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG