Մատչելիության հղումներ

Արամ առաջինը ժամանել է Հայաստան


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հրավերով, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինն այսօր ժամանել է Հայաստան։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացել է հայոց երկու կաթողիկոսների հանդիպումը, Սուրբ Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կատարվել է միասնական աղոթք: Այնուհետև Ամենայն Հայոց կաթողիկոսը բարիգալստյան խոսքով ողջունել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին, ողջույնի խոսքով է հանդես եկել նաև Արամ առաջինը:

Ըստ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքէջի, Արամ առաջին Վեհափառը Հայաստանում կմնա երեք օր, կհանդիպի նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG