Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին Հայաստանի 24 համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում Քննչական կոմիտեի մարզային քննչական բաժիններում առերևույթ ընտրախախտում պարունակող նյութեր չեն ստացվել:
Կոմիտեն նշում է, որ ՏԻՄ ընտրություններով պայմանավորված` ՀՀ ՔԿ մարզային քննչական բաժինները աշխատել են ամբողջ կազմով:
Փետրվարի 17-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել հանրապետության 24 համայնքում, որոնցից 14-ում ընտրությունները հերթական են եղել, իսկ 10-ում՝ արտահերթ:
Նշված համայնքներից 20-ում կայացել են համայնքի ղեկավարի, իսկ 4 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ: