Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն հերքել և «վրդովեցուցիչ» է որակել պաշտոնական Թեհրանի պնդումները, թե ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցներն են մեղավոր փետրվարի 13-ին Իրանի հարավ-արևելքում տեղի ունեցած արյունալի ահաբեկչության համար, որի հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի առնվազն 27 զինծառայող:
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է սուննի մահմեդական անջատողական «Ջաիշ ալ-Ադլ» խմբավորումը, սակայն Իրանի նախագահ Հասան Ռոհանին հարձակման համար մեղադրել է ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին, արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն էլ փորձել է այն կապել Վարշավայում անցկացվող Մերձավոր Արևելքի հարցերով խորհրդաժողովի հետ։