Մատչելիության հղումներ

Չորս Սու-30-ներով չենք բավարարվելու. Դավիթ Տոնոյան


Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան, արխիվ
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան, արխիվ

Չորս Սու-30-ներով չենք բավարարվելու, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ դրական պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը շարունակելու է Ռուսաստանից գնել բազմաֆունկցիոնալ այդ կործանիչները։ Նախարարի խոսքով՝ Սու-30-ները այսօր լավագույն ժամանակակից կործանիչներից են։

Հայկական կողմը վերջերս Ռուսաստանից բազմաֆուկցիոնալ չորս կործանիչ՝ Սու-30 է գնել, ինչը ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակը բնորոշել էր որպես մեծ ձեռքբերում Հայաստանի համար:

Նախարարի փոխանցմամբ՝ չորս կործանիչները դեռ Հայաստանում չեն, ըստ պայմանագրի, տեղ կհասնեն «համապատասխան ժամանակում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG