Մատչելիության հղումներ

Իրանում իրականացված ահաբեկչության համար Ռոհանին մեղադրում է ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին


Իրանի նախագահ Հասան Ռոհանին, արխիվ
Իրանի նախագահ Հասան Ռոհանին, արխիվ

Իրանի նախագահը Միացյալ Նահանգներին ու նրա դաշնակիցներին է մեղադրել երեկ երկրի հարավ-արևելքում իրականացված արյունալի ահաբեկչության համար, որի արդյունքում, վերջին տվյալներով, զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 27 զինծառայող:

«Այս հանցագործությունը կմնա որպես կեղտոտ բիծ ահաբեկչության հիմնական հովանավորների՝ Սպիտակ տան, Թել Ավիվի և տարածաշրջանում նրանց դաշնակիցների վրա», - հայտարարել է Հասան Ռոհանին:

Վերջինս նաև կոչ է արել Իրանի հարևաններին «հավատարիմ մնալ ստանձնած պարտավորություններին» և թույլ չտալ, որ «ահաբեկիչներն» օգտագործեն իրենց երկրի տարածքը՝ Իրանի դեմ հարձակումներ կազմակերպելու համար: Թե ում էր ուղղված այս կոչը՝ Ռոհանին չի մանրամասնել:

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է սուննի մահմեդական անջատողական «Ջաիշ ալ-Ադլ» («Արդարության բանակ») խմբավորումը՝ պահանջելով պաշտպանել Իրանում ապրող բելուջի փոքրամասնության իրավունքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG