Մատչելիության հղումներ

Վրաստանը Ռուսաստանից գազ գնելու շուրջ բանակցում է «Գազպրոմ»-ի հետ


Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարար Գիորգի Կոբուլիա, արխիվ
Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարար Գիորգի Կոբուլիա, արխիվ

Թբիլիսին բանակցում է «Գազպրոմ»-ի հետ՝ Ռուսաստանից գազ գնելու շուրջ: Այդ մասին, ըստ ՏԱՍՍ գործակալության, հայտարարել է Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարար Գիորգի Կոբուլիան:

Նախարարի խոսքով՝ բանակցությունների ընթացքում քննարկվում է ոչ միայն Ռուսաստանից գազ գնելու հարցը, այլև Հայաստան գազի տարանցման պայմանները: «Մենք բանակցություններ ենք վարում, որպեսզի Վրաստանի էներգետիկ աղբյուրները դիվերսիֆիկացնենք, ունենանք ոչ թե մեկ, այլ մի քանի մատակարար», - ասել է Կոբուլիան:

Վրաստանի գազի մատակարարը վերջին տարիներին ադրբեջանական SOCAR-ն էր, որն այս տարեսկզբին հայտարարեց, թե 10 տոկոսով բարձրացնում է կապույտ վառելիքի գինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG