Մատչելիության հղումներ

ԱՄՆ Սենատում Ռուսաստանի նկատմամբ նոր, ավելի խիստ պատժամիջոցների օրինագիծ է ներկայացվել


ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմ, արխիվ
ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմ, արխիվ

ԱՄՆ մի խումբ դեմոկրատ և հանրապետական սենատորներ երեկ օրինագիծ են ներկայացրել, որով առաջարկում են նոր, ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ՝ ամերիկյան ընտրություններին միջամտելու փորձերի և Ուկրաինայի դեմ ագրեսիայի հետ կապված։

Նախագիծը ներկայացնող սենատորների թվում են հանրապետական Լինդսի Գրեհեմը և դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի այլ անդամներ:

Մենենդեսը հայտարարել է, որ օրենսդիրները վճռական են տրամադրված՝ գործողություններ ձեռնարկելու ի պատասխան Ուկրաինայում Մոսկվայի ագրեսիայի, Սիրիայում հումանիտար ճգնաժամի, որտեղ Մոսկվան պաշտպանում է նախագահ Բաշար ալ-Ասադին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG