Մատչելիության հղումներ

Դավիթ Տոնոյան․ Հայաստանը Սիրիա մարդասիրական առաքելությունն ուղարկել է այդ երկրի իշխանությունների գրավոր խնդրանքով


Կիպրոսի պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսը և Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը համատեղ մամուլի ասուլիսում:
Կիպրոսի պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսը և Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը համատեղ մամուլի ասուլիսում:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այսօր հայտարարեց, որ Հայաստանը Սիրիա մարդասիրական առաքելություն է ուղարկել՝ հաշվի առնելով Սիրիայի իշխանությունների գրավոր խնդրանքը:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այսօր հայտարարեց, որ Հայաստանը Սիրիա մարդասիրական առաքելություն է ուղարկել՝ հաշվի առնելով Սիրիայի իշխանությունների գրավոր խնդրանքը՝ այսպիսով հերքելով լուրերը, թե բանավոր պայմանավորվածության հիման վրա է Հայաստանը 83 հոգանոց խումբ ուղարկել Սիրիա․ -
«Եղել է գրավոր խնդրանք Սիրիայի դե ֆակտո իշխանություններից: Հայաստանի Հանրապետության հումանիտար առաքելությունը իրականացվում է օրենքի տառին համապատասխան»:

Պաշտպանության նախարարը հավելեց, որ եթե անհրաժեշտ լիներ նաև ռազմական գործողություններին մասնակցել, դա ևս կարվեր օրենքին համապատասխան և քննարկումներից հետո, ընդ որում՝ նաև արտախորհրդարանական ուժերի հետ․ - «Եթե լինեն այդպիսի հանգամանքներ, եթե անհրաժեշտություն լինի ռազմական գործողություններին մասնակցել, Հայաստանի Հանրապետությունը կանի դա ևս օրենքի տառին համապատասխան»:

Դավիթ Տոնոյանը այսօր հյուրընկալել էր Կիպրոսի պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսին։ Երկու նախարարաների բանակցություններին հաջորդած ասուլիսի ընթացքում Անգելդիսը, պատասխանեց լրագողների հարցերին:

Եվրամիության անդամ Կիպրոսի նախարարը համարում է, որ խաղաղության ու կայունության վերաբերյալ իր սկզբունքներն ունեցող Հայաստանի առաքելությունը Սիրայում հաջողությամբ կպսակվի։

«Ես վստահ եմ, որ Հայաստանի նման երկրները խաղաղության ու կայունության վերաբերյալ իրենց իդեալներն ու սկզբունքներն ունեն, սա բավարար է, որ այս առաքելությունը Սիրիայում հաջողության հասնի՝ այդպիսիով նաև ազդակներ ուղարկելով հարևան երկրներին, որ մենք հոգ ենք տանում մեր ժողովրդի մասին։ Այս տեսակետից հարցի վերաբերյալ մենք ընդհանուր ընկալում ունենք, և դա թույլ կտա հետագայում ևս պաշտպանել Սիրիայում առաքելություն իրականացնելու Ձեր որոշումը», - նշեց նախարար Սավաս Անգելիդիսը։

Կիպրոսի և Հայաստանի պաշտպանության նախարարների հանդիպման օրակարգում ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցերն էին, երկու երկրների ներկայացուցիչները ստորագրեցին են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության 2019 թվականի ծրագիրը։

«Արդեն իսկ առկա էին ռազմաօդային ուժերի ոլորտում համագործակցությունը, հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցությունը, մարտական պատրաստության, որը որ վերաբերում է հատուկ նշանակության ստորաբաժանումներին: Ընդ որում՝ նաև մասնակցությունը և՛ Կիպրոսում, և՛ Հայաստանում իրականացվող վարժանքներին: Բավականին կարևորում ենք նաև համագործակցությունը նոր ոլորտներում․ դա ժամկետային պարտադիր ծառայության կազմակերպման ոլորտն է, ինչպես նաև կա ռազմարդյունաբերության ոլորտում որոշակի պայմանավորվածություններ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG