Մատչելիության հղումներ

Վենեսուելայի ընդդիմությունը բողոքի նոր ալիք է սկսում


Վենեսուելա - Ընդդիմության հանրահավաքը Կարակասում, 23-ը հունվարի, 2019թ․
Վենեսուելա - Ընդդիմության հանրահավաքը Կարակասում, 23-ը հունվարի, 2019թ․

Վենեսուելայի ընդդիմությունը բողոքի նոր ալիք է սկսում Նիկոլաս Մադուրոյի դեմ՝ պահանջելով բացել սահմանը և թույլ տալ մարդասիրական օգնության մուտքը երկիր: Ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի գլխավորած ցույցերի մեկնարկը նախատեսված է այսօր:

Երեք շաբաթ առաջ 35-ամյա ընդդիմադիր Գուայդոն իրեն երկրի նախագահ է հռչակել, ինչը օրինական են ճանաչել արևմտյան մի շարք երկրներ՝ այդ թվում Միացյալ Նահանգները:

Գործող նախագահ Մադուրոն, սակայն, հենվելով Ռուսաստանի և Չինաստանի աջակցության վրա, շարունակում է պահպանել վերահսկողությունը պետական մարմինների նկատմամբ, այդ թվում՝ զինված ուժերի:

Մադուրոն նավթով հարուստ Վենեսուելան ղեկավարում է 2013 թվականից, նախագահի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնել է հունվարի սկզբին: Սակայն նրա իշխանության դեմ բազմահազարանոց ցույցերը նորից բռնկվել են: Հարյուր հազարավոր մարդիկ պնդում են, որ Մադուրոն կեղծիքներով է նախագահ դարձել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG