Մատչելիության հղումներ

Ազգային ժողովն այսօր քննարկում է կառավարության ծրագիրը


Ազգային ժողովի այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կներկայացնի կառավարության ծրագիրը, ապա կպատասխանի պատգամավորների հարցերին։

Նշենք, որ կառավարությունը ծրագիրն ընդունել է փետրվարի 8-ին։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հռչակել են տնտեսական հեղափոխության հայեցակարգը և ըստ էության այս ծրագրով ազդարարում են տնտեսական հեղափոխության մեկնարկը։

Կառավարության մոտ 70-էջանոց ծրագիրը մի քանի բաժիններից է բաղկացած, այդ թվում` «Արտաքին և ներքին անվտանգության ապահովում», «Կոռուպցիայի դեմ պայքար», «Մրցունակ, մասնակցային և ներառական տնտեսություն», «Բարձր տեխնոլոգիաներ», «Թվայնացում և ռազմարդյունաբերություն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG