Մատչելիության հղումներ

Նախաձեռնել ենք «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքում փոփոխություններ. Սուրեն Պապիկյան


Հայաստանի կառավարությունը փորձում է ճանապարհ գտնել՝ վերացնելու տասնյակ համայքներում հեղափոխությունից հետո ծագած ճգնաժամը, երբ համայնքի բնակիչները ստորագրահավաքներ ու ցույցեր են անում՝ պահանջելով համայնքի ղեկավարի հրաժարականը։

Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ նախաձեռնել են «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքում փոփոխություններ։

«Նախարարությունը լիազորություն չունի որևէ համայնքապետի պաշտոնազրկել, մարզպետարանը իրավասություն չունի որևէ համայնքապետի պաշտոնազրկել, բայց մենք հաճախ ունենք հանրային պահանջ, մենք հաճախ ունենք համայնքապետեր, որոնք ընտրվել են տարբեր չարաշահումների արդյունքում, և այսօր համայնքների բնակիչների կողմից կա արդարացի պահանջ, որ այդ համայնքի բնակիչները չեն ուզում այլևս աշխատել այդ համայնքապետի հետ։ Ըստ էության, մենք ունենք ընտրված համայնքապետեր, որոնք օրենքով պաշտպանված են, բայց միևնույն ժամանակ ունենք համայնքի բնակիչների արդարացի ձայն», - ասաց Սուրեն Պապիկյանը։

«Յուրաքանչյուր սկզբունք պետք է բխի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից։ Մենք փորձում ենք ներդնել մեխանիզմ ոչ թե ազատվելու, այլ Հայաստանի համայնքի բնակչի ձայնը լսելի դարձնելու։ Ես կարծում եմ, որ դրա հիմքում պետք է դրվի հանրաքվեի ինստիտուտը», - ավելացրեց տարածքային կառավարման նախարարը։

Պապիկյանը նշեց, որ նման սցենար կարող է գործել միայն խնդրահարույց համայնքներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG