Մատչելիության հղումներ

Այս տարի նշվում է Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանը


Այս տարի՝ սեպտեմբերի 26-ին, նշվելու է Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանը:

Հոբելյանի կապակցությամբ պետական հանձնաժողով է, որպեսզի հոբելյանը նշանավորվի հավուր պատշաճի:

Ինչպես նշում է կոմիտասագետ, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի նախագահ Մհեր Նավոյանը, անդրադառնալով, մասնավորապես, Կոմիտասի հոբելյանի կապակցությամբ նախատեսված իրադարձություններին՝ գիտաժողովներ, հոբելյանական հրատարակություններ և համերգներ, որոնցից առաջինը և իրոք չափազանց տպավորիչը տեղի ունեցավ բոլորովին վերջերս Արամ Խաչատրյան համերգասրահում՝ Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի մասնակցությամբ, Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ, այսպիսով տալով կոմիտասյան հոբելյանական իրադարձությունների մեկնարկը՝ շատ կարևոր է նախատեսված ծրագրերի բովանդակային կողմը:

«Եթե մեկ֊երկու խոսքով անդրադառնալու լինենք նախատեսված ծրագրերի բովանդակային կողմին, ապա պիտի ասենք, որ այդ առումով ընդգրկվում են Կոմիտասի գործունեության բոլոր դաշտերը», ֊ նշեց Նավոյանը:

Կոմիտասյան ժառանգության մեծ մասն, իհարկե, վերջին հարյուրամյակի ընթացքում լավ ուսումնասիրված է գիտականորեն, բայց այդ ժառանգությունն այնպիսի խորքեր ունի, որ դեռ կոմիտասագետների մի քանի նոր սերունդ կպահանջվի, քանի որ Կոմիտասից հետո անհնար է պատկերացնել հայ երաժշտությունն առանց Կոմիտասի ու կոմիտասագիտության և այդ իսկ պատճառով, բնականաբար, հոբելյանական այս տարվա հանդիսություններն էլ, Մհեր Նավոյանի ձևակերպմամբ՝ «Կոմիտասը երևալու է թե՛ իր պատմական ժամանակաշրջանի կոնտեքստի մեջ, թե՛ այսօրվա հայ երաժշտական մշակույթի հոլովույթի մեջ՝ իր կենդանի շնչով, ներկայությամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG