Ադրբեջանն ու Ռուսաստանը կոնկրետ գործողությունների են դիմում երկկողմ պայմանավորվածություններն ու համաձայնագրերը կյանքի կոչելու նպատակով, այսօր Բաքվում Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ադրբեջանի ղեկավարի խոսքով երկու երկների կառավարությունների քայլերը վկայում են Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերությունների բարձր մակարդակի մասին:
«Ընթացիկ տարում արդեն մենք շահագործման կհանձնենք ռուս-ադրբեջանական սահմանին, Սամուր գետի վրա գտնվող կամուրջը, որը լավ հնարավորություններ կբացի երկու երկրների քաղաքացիների փոխադարձ այցելությունների և երկկողմ համագործակցության խորացման համար», ֊ նշել է Ալիևը: