Այսօր Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնել է Արցախ, որտեղ կլինի փետրվարի 8-10-ը: Այս մասին հաղորդում է Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը:
Նախատեսվում են հանդիպումներ Արցախի նախագահ Բակո Սահակյանի, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների և պատգամավորների հետ: