Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հայտարարությունը՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին:
Այս մասին Փաշինյանը գրել է Թվիթերի իր միկրոբլոգում: - «Դա համերաշխության հզոր դրսևորում է, որը ցույց է տալու մարդու իրավունքների պաշտպանության և զանգվածային վայրագությունները կանխելու վճռականություն», - գրել է ՀՀ վարչապետը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին, որը կայացել է փետրվարի 5-ին, ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր:
Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2001թ. օրենքի ուժով, իսկ 2016թ. քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը: