Մատչելիության հղումներ

Ուկրաինան ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցության իր ձգտումը ամրագրեց նաև Սահմանադրությամբ


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Գերագույն ռադայում ներկայացնում է Սահմանադրությունում առաջարկվող լրացումը, Կիև, 7-ը փետրվարի, 2019թ․
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Գերագույն ռադայում ներկայացնում է Սահմանադրությունում առաջարկվող լրացումը, Կիև, 7-ը փետրվարի, 2019թ․

Ուկրաինայում այսուհետ այլևս Սահմանադրությամբ է ամրագրված՝ երկիրը շարժվում է ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը անդամակցելու ուղղությամբ: Օրենսդրական լրացմանն այսօր կողմ է քվեարկել Գերագույն ռադայի 334 պատգամավոր՝ անհրաժեշտ 300-ի փոխարեն:

Պատգամավորները պնդել են, թե այս քայլով փորձում են ապահովագրել Կիևի արտաքին քաղաքական կուրսը՝ աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ:

Նախագահ Պետրո Պորոշենկոյի ներկայացրած փոփոխությունների օգտին նաև ստորագրահավաք էր կազմակերպվել, որին միացել էր Ուկրաինայի ավելի քան մեկուկես միլիոն քաղաքացի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG