Մատչելիության հղումներ

Օսիպյանն անակնկալ այցեր է կատարել ոստիկանության ստորաբաժանումներ


Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հունվարի 6-ին անակնկալ այց է կատարել ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման քննական ստորաբաժանում:

Ըստ ոստիկանության հաղորդագրության, Օսիպյանը զրուցել է մեքենա հաշվառող քաղաքացիների հետ, լսեց նրանց կարծիքը մատուցվող ծառայությունների մասին, հետևել է հերթերի կանոնակարգմանը, ոստիկաններից պարզաբանումներ պահանջել ծառայության վերաբերյալ:

Ոստիկանապետը զրուցել է նաև այդ պահին վարորդական վկայական ստանալու համար քննություն հանձնող քաղաքացիների հետ ու հետևելքննության ընթացքին:

Օսիպյանը շրջել է ստորաբաժանման տարածքում, արել դիտողություններ ու տվել կոնկրետ հանձնարարականներ` թերությունները վերացնելու համար:

Նույն օրը ոստիկանապետն այցելել է նաև ոստիկանության Էրեբունու, Կենտրոնական բաժիններ ու անձնագրային և վիզաների վարչության Կենտրոնական անձնագրային բաժանմունք, շրջել ստորաբաժանումների բոլոր ծառայություններում, զրուցել քաղաքացիների հետ:

Օսիպյանը մատնանշել է թերություններն ու բացթողումները, ցուցումներ տվել կարճ ժամանակում վերացնել դրանք ու քաղաքացիներին մատուցել ավելի բարձրորակ ծառայություն:

Ոստիկանությունը նշում է, որ նմանատիպ անակնկալ այցերը կրելու են շարունակական բնույթ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG