Մատչելիության հղումներ

Թրամփն ակնկալում է, որ արդեն հաջորդ շաբաթ պաշտոնապես կհայտարարվի ԻՊ լիակատար պարտության մասին


Սիրիա - Ամերիկացի զինծառայողները «Իսլամական պետության» դեմ մարտերում, արխիվ
Սիրիա - Ամերիկացի զինծառայողները «Իսլամական պետության» դեմ մարտերում, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում է, որ արդեն հաջորդ շաբաթ պաշտոնապես կհայտարարվի «Իսլամական պետության» դեմ պայքարող կոալիցիայի կողմից ծայրահեղական խմբավորման նախկինում վերահսկած տարածքի լիակատար ազատագրման մասին: Այդ մասին նա ասել է «Իսլամական պետության» դեմ Իրաքում և Սիրիայում ԱՄՆ-ի հետ միասին պայքարող 79 երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ երեկ Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ:

«Միացյալ Նահանգների զինված ուժերը, մեր կոալիցիոն գործընկերները և Սիրիայի դեմոկրատական ուժերն ազատագրել են Սիրիայում և Իրաքում նախկինում «Իսլամական պետության» վերահսկած գրեթե ամբողջ տարածքը», - հայտարարել է Թրամփը:

«Մենք անհամբերությամբ սպասում ենք մեզ զինվորներին տանը դիմավորելու հնարավորությանը», - ասել է ԱՄՆ նախագահը `անդրադառնալով Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերման իր ծրագրին։

Թրամփը անցած տարվա դեկտեմբերին հանդես եկավ ԱՄՆ օրենսդիրների և միջազգային դաշնակիցների համար անսպասելի հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ մտադիր է Սիրիայից դուրս բերել շուրջ 2 հազար ամերիկացի զինծառայողներին:

Ավելի վաղ պետքարտուղար Մայք Փոմփեոն կոալիցիոն գործընկերներին վստահեցրել էր, որ ԱՄՆ զորքերի դուրսբերումը Սիրիայից «Իսլամական պետության» դեմ «Ամերիկայի պայքարի վերջը չէ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG