Նախագահ Արմեն Սարգսյանի փետրվարի 6-ի հրամանագրով՝ Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է Շվեդիայում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ)՝ համատեղության կարգով նրա վրա թողնելով Դանիայում և Նորվեգիայում Հայաստանի դեսպանի լիազորությունների կատարումը:
Հրամանագրի տեքստը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում։