Արբանյակային պատկերներ թողարկող երկու ընկերություններ լուսանկարներ են հրապարակել, որոնցից կարելի է ենթադրել, որ Իրանը տիեզերք արբանյակ ուղարկելու երկրորդ փորձն է ձեռնարկել՝ հունվարին առաջինի ձախողումից հետո:
Այսօր հրապարակված պատկերները ցույց են տալիս, որ փետրվարի 5-ին Իրանի Սեմնան նահանգում գտնվող «Իմամ Խոմեյնի» տիեզերական կենտրոնից հրթիռ է արձակվել: Հաջորդ օրվա պատկերներում հրթիռը բացակայում է, իսկ գետնին դրա արձակման հետքերն են:
Լուսանկարները թողարկվել են Կոլորադոյում գործող DigitalGlobe և Սան Ֆրանցիսկոյում գործող Planet ընկերությունների կողմից: