Մատչելիության հղումներ

«Սասնա ծռեր»-ի գործով Վալերի Օսիպյանը ցուցմունք է տալիս


Շարունակվում է «Սասնա ծռեր» զինված խմբի գործով դատական նիստը։

Որպես տուժող նիստին ներկա է նաև Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով ՊՊԾ գնդի տարածքի գրավման օրերին Երևանի փոխոստիկանապետն էր և մի քանի ոստիկանի հետ պատանդառվել էր։ Նա այսօր ցուցմունք է տալիս։

«Սասնա ծռեր»-ը 2016 թվականի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Ոստիկաններ Յուրի Տեփանոսյանի և Արթուր Վանոյանի սպանության համար մեղադրվում է զինված խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը, իսկ Գագիկ Մկրտչյանի սպանության համար՝ Արմեն Բիլյանը:

Թավշյա հեղափոխությունից հետո փոխվեց խմբի անդամների խափանման միջոց կալանավորումը, այժմ կալանքի տակ են միայն ոստիկանների սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG