Մատչելիության հղումներ

Կառավարության ծրագիրը կհրապարակվի փետրվարի 6-ին


Վաղը՝ փետրվարի 6-ին կառավարության ծրագիրը կներկայացվի Ազգային ժողով և կհրապարակվի: Այդ մասին հայտնել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը այսօր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Մատեո Պատրոնեի հետ հանդիպման ժամանակ:

Դրա արդյունքում, ըստ Ավինյանի, կառավարության տեսլականին ՎԶԵԲ ռազմավարությունը մոտարկելու քննարկումները կարող են ավելի առարկայական դառնալ:

Փոխվարչապետը, ըստ պաշտոնական հաղորդագրության, նաև հավելել է, որ կառավարության ծրագիրը հիմնված է ներառական աճի, տնտեսության մրցունակության բարձրացման և արտահանման խթանման վրա:

Համաձայն Հայաստանի Սահմանադրության՝ կառավարության կազմավորումից հետո քսանօրյա ժամկետում վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում կառավարության ծրագիրը: Ազգային ժողովը կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Նոր կառավարությունը կազմավորվեց հունվարի 18-ին, երբ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով նշանակվեցին 12 նախարարները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG