Պաշտոնական Ստեփանակերտը ազատ է արձակել դիվերսիայի փորձի համար դատապարտված ադրբեջանցուն:
Լեռնային Ղարաբաղի գլխավոր դատախազությունը հայտնում է, որ երկու տարվա ազատազրկման դատապարտված Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեի պատիժը կրելուց հետո ազատ է արձակվել: Չի հաղորդվում՝ արդյո՞ք նա հանձնվել է Ադրբեջանին:
Հուսեյնզադեն ձերբակալվել էր 2017 թվականի փետրվարի 1-ին Թալիշ գյուղի ուղղությամբ: Պաշտոնական Ստեփանակերտը պնդում է, որ 1995 թվականին ծնված Հուսեյնզադեն ադրբեջանական բանակի զինծառայող է և ձերբակալվել է դիվերսիայի պահին:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, մինչդեռ, վստահեցնում էր, թե Էլնուր Հուսեյնզադեն, որպես կարգազանց զինծառայող, զորացրված է եղել բանակից և այլևս հաշվառված չէր ադրբեջանական զինված ուժերում: