Մատչելիության հղումներ

Մնացականյանը այս ամիս կայցելի Տալլին, կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին


ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան, արխիվ
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան, արխիվ

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 7-8-ը կայցելի Տալլին: Ինչպես այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը, պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Էստոնիայի վարչապետի, խորհրդարանի ղեկավարի, արտգործնախարարի հետ: Մնացականյանը կհանդիպի նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Էստոնիայի մայրաքաղաքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը որպես բանախոս մասնակցելու է Տալլինի 6-րդ Արևելյան գործընկերության տարեկան համաժողովին՝ նվիրված Եվրամիության Արևելյան գործընկերության 10-ամյակին:

Զոհրաբ Մնացականյանը մասնակցելու է փետրվարի 16-18-ը կայանալիք Մյունխենի անվտանգության համաժողովին, որի շրջանակում նույնպես նախատեսված են երկկողմ հանդիպումներ, փոխանցեց Աննա Նաղդալյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG