Մատչելիության հղումներ

Փետրվարի 14-ին Սոչիում նախատեսվում է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների հանդիպում


Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների հանդիպումներից, արխիվ
Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների հանդիպումներից, արխիվ

Փետրվարի 14-ին Սոչիում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպում է նախատեսվում՝ Սիրիայում իրավիճակը քննարկելու համար, հաղորդում են ռուսական և թուրքական պետական լրատվամիջոցները:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի առաջիկա հանդիպման վերաբերյալ մանրամասներ առայժմ չեն հրապարակվում: Ռուսաստանյան ՆՏՎ հեռուստաալիքը հաղորդում է միայն, որ քննարկվելու են Իդլիբի շուրջ ստեղծված իրավիճակը և ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումը Սիրիայից:

Երեք երկրները հայտարարել են, որ ցանկանում են քաղաքական լուծում գտնել՝ վերջ տալու Սիրիայում արդեն ութերորդ տարին շարունակվող քաղաքացիական պատերազմին:

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG