Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր տեղական ժամանակով ժամը 05:24-ին ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.5 մագնիտուդով երկրաշարժ Արցախի Քարվաճառ քաղաքից 6 կմ արևելք։
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալլ:
Երկրաշարժը զգացվել է Քարվաճառ քաղաքում 3 բալլ ուժգնությամբ։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ նույն շրջանում 2․8 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել նաև երեկ ժամը 08:30, ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալլ: