Մատչելիության հղումներ

Սպիտակ տունը հորդորում է Վենեսուելայի զինված ուժերին աջակցել ընդդիմությանը


Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը կոչ է արել Վենեսուելայի զինված ուժերին անցնել ընդդիմության առաջնորդ, Միացյալ Նահանգների և Եվրամիության կողմից միջանկյալ նախագահ ճանաչված Խուան Գուաիդոյի կողմը, այն բանից հետո, երբ հարավամերիկյան այդ երկրում խորացող քաղաքական և տնտեսական ճգնաժամի ֆոնին բանակի գեներալներից մեկը աջակցություն էր հայտնել ընդդիմությանը։

«ԱՄՆ֊ը կոչ է անում զինված ուժերի բոլոր ներկայացուցիչներին հետևել գեներալ Յանեցի օրինակին, և պաշտպանել խաղաղ ցուցարարներին, որոնք ժողովրդավարություն են պահանջում», ֊ Թվիթերում գրառում է արել Բոլթենը։

Երեկ Վենեսուելայի օդուժի հրամանատար, գեներալ֊մայոր Ֆրանցիսկո Յանեցը տեսաուղերձ էր հրապարակել և հայտարարել, որ մերժում է Մադուրոյի «դիկտատորական» իշխանությունը և ճանաչում է Գուաիդոյին որպես նախագահի պաշտոնակատար։

Ի պատասխան, Վենեսուելայի օդուժի բարձրագույն հրամանատարությունը գեներալին մեղադրել է դավաճանության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG