Ամերիկացի միլիարդատեր, մեկենաս Ջորջ Սորոսը թվիթերյան գրառմամբ ընդգծել է Հայաստանի քաղաքացիական հասարակությանը ուժեղ աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը:
«Ուժեղ աջակցությունը Հայաստանի քաղաքացիական հասարակությանը կենսական է երկրի ժողովրդավարական ներկայի և ապագայի համար», - գրել է Սորոսը, տարածելով իր ղեկավարած «Բաց հասարակություն» հիմնադրամի կայքէջի հրապարակումը Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների մասին` «Ինչպես Միացյալ Նահանգները կարող է աջակցել Հայաստանի նորածին ժողովրդավարությանը» վերնագրով: