Գալստյանը առաջին փորձը կատարել է անցած տարեվերջին՝ հացադուլի միջոցով պատկան մարմինների և հանրության ուշադրությունը հրավիրելու Ազգային կինոկենտրոնի իր համոզմամբ «անօրինական գործողությունների» վրա:
Ազգային կինոկենտրոնը դադարեցրել է նրա «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորումը, և կինոռեժիսորը հացադուլ սկսեց Մատենադարանի տարածքում հացադուլ էր սկսել, որը դադարեցրեց այն բանից հետո, երբ այն ժամանակ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի միջամտությամբ կրկին հանձնաժողով ստեղծվեց, որի եզրահանգման համաձայն, ֆիլմի ֆինանսավորումը պիտի շարունակվեր: Բայց փաստորեն կինոռեժիսորը, որը նաև Ազգային կինոկենտրոնի դեմ դատական հայցով դիմել էր դատարան, մինչև այժմ ֆինանսավորումը չի ստացել: Հունվարի 30-ին կայացած դատական նիստին էլ դատավորը որոշում է կայացրել գործի քննությունը հետաձգել երկու ամսով:
Հովհաննես Գալստյանի խոսքով՝ Ազգային կինոկետրոնի ներկայացուցիչները դատական առաջին նիստին չէին ներկայացել․ - «Միջնորդություն էին ներկայացրել դատարան մեկ օր առաջ, ինչը անհարգալից ա մեր հանդեպ, որովհետև եթե իրենք չէին ներկայանալու, գոնե մեզ էլ կարող էին տեղեկացնել: Հիմնավորում էին բերել, թե հայցը ժամանակին չեն ստացել: Բայց դա կեղծ հիմնավորում էր, որովհետև և՛ դատարանում կա ծանուցագիրը, թե երբ են ստացել, և՛ մենք ենք ուղարկել հայցը փոստով և փոստի հետադարձ կնիքը մեզ մոտ կա: Երկրորդ բացատրությունն էլ նա էր, որ փաստաբանը ուշ է լիազորվել զբաղվել էդ գործով՝ հունվարի 19-ին, և չի հասցրել էդ ընթացքում ծանոթանա: Բայց դա էլ կեղծ է, որովհետև հունվարի 19-ից առաջ այդ նույն փաստաբանի հետ մենք հանդիպել ենք և քննարկել ենք հայցը»:
Հովհաննես Գալստյանի «Տատիկիս վարսերը» ֆիլմը Գերմանիայի և Բուլղարիայի հետ համատեղ ֆիլմարտադրության արդյունքում պիտի նկարահանվի, և կինոժեսիրորի խոսքով, հայկական կողմից ֆինանսավորման այս քաշքշուկը անվստահություն է առաջացնում մեր երկրի նկատմամբ:
Իսկ դատաքննությունը երկու ամսով հետաձգելը կինոռեժիսորն այսպես է գնահատում․ - «Ուղղակի մեղ հերթական վատությունը անելու համար երկու ամիս էլ հետաձգեցին: Ազգային կինոկետրոնը որևէ հիմնավորում չունի մեր արգումենտների դեմ: Իքնը պետք է գա․․․ Ես կարծում եմ, որ էս դատական պրոցեսը շատ կարճ ա տևելու, և դատարանը պարտավորեցնելու ա կինոկենտրոնին կատարել իր պայմանագրային պարտավորությունները: Կինոկենտրոնը ձգում ա, որպեսզի տեսնի կառուցը մնում ա, թե չի մնում, նախարարը մնում ա, չի մնում, ինչ ա լինում․․․ Ինչքան կարող են, վնասելու են, որովհետև եթե մենք մարտ ամսին չսկսենք մեր նախապատրաստական աշխատանքները, ֆիլմը էլի մի տարի հետ ա ընկնում: Սա միտումնավոր, դիտավորյալ թշնամական վերաբերմունք ա մեր ֆիլմի հանդեպ: Դրա համար էլ ես փետրվարի 3-ից վերասկսում եմ հացադուլը, ամենայն հավանականությամբ, Ազգային ժողովի դիմացի այգում, որովհետև Լիլիթ Մակունցի հետ ա եղել համաձայնությունը: Պահանջելու ենք, որ հրապարակեն մեր հանդիպման ձայնագրությունը, որտեղ ինքը երաշխիքներ ա տալիս, որ ֆիլմը կվերսկսվի․․․ Սկսելու եմ հացադուլը և հացադուլը կդադարեցնեմ, երբ որ ֆիլմի գումարները կփոխանցվեն իմ հաշվեհամարին: Այլ ելք չկա»: