Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ընդդիմությունը բողոքի ցույց է անցկացրել Բաքվի արվարձաններից մեկում


Ցույցը Նովխանի գյուղում, Ադրբեջան, 31 հունվարի 2019թ․
Ցույցը Նովխանի գյուղում, Ադրբեջան, 31 հունվարի 2019թ․

Ադրբեջանական ընդդիմությունը հինգշաբթի հերթական հանրահավաքն էր կազմակերպել Բաքվի արվարձաններից մեկում:

Ակցիայի ֆորմալ նպատակը Ադրբեջանի առաջին հանրապետության հիմնադիր Մամեդ Էմին Ռասուլզադեի135-ամյակը նշելն էր:

Ընդդիմադիրները հավաքվել էին Բաքվի կենտրոնական հատվածից շուրջ 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Նովխանի ավանում, որտեղ տեղադրված է Ռասուլզադեի` երեք հուշարձաններից մեկը:

Հանրահավաքին հարյուրավոր մարդիկ էին մասնակցում չնայած այն իրողությանը, որ ընդդիմության ակցիան կազմակերպվել էր աշխատանքային ժամին` մայրաքաղաքի վարչական սահմաններից դուրս:

Ընդդիմության բողոքի գործողության անցկացման ընթացքում ադրբեջանական իշխանությունները լուրջ խոչընդոտներ չհարուցեցին: Ոստիկանությանը ներկայությունը գրեթե աննկատ էր, ակցիային նախորդող օրերին էլ, ի տարբերություն նախորդ հանրահավաքների, ընդդիմության ակտիվիստներին ոստիկանական բաժանմունքներ պրոֆիլակտիկ զրույցների չէին հրավիրում: Միայն Ժողովրդական ճակատի առաջնորդ Ալի Քերիմլիի և «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» ղեկավար Ջամիլ Հասանլիի ելույթների ժամանակ Ռասուլզադեի հուշարձանին հարող տարածքը մի քանի անգամ հոսանքազրկվեց, ինչին հանրահավաքի մասնակիցները արձագանքեցին իշխանությունների հրաժարականը պահանջող վանկարկումներով:

Բողոքի գործողության ընթացքում ադրբեջանական ընդդիմության ղեկավարները կրկին խոսում էիներկրում քաղաքացիական ազատությունների բացակայության, նավթային եկամուտների անարդար բաշխման և իշխանության վերին օղակներում կոռուպցիայի ահագնացող չափերի մասին:

«Արդեն միջազգային հանրությունն է ընդունում, որ մեր երկրում կոռուպցիան աննախադեպ չափերի է հասել: Կոռուպցիայի ընկալման ցուցանիշով Ադրբեջանը 180 պետությունների շարքում 152-րդ տեղն է զբաղեցնում: Իշխանություններին միայն անհատական հարստացումն է հետաքրքրում: Նրանք թալանում ենթոշակառուներին, ուսանողներին, բժիշկներին: Չնայած մեր երկրի բնական պաշարներիհարստությանը՝ բնակչության զգալի մասը չքավորության մեջ է», - հայտարարում էր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» նախագահ Ջամիլ Հասանլին:

Հունվարի 19-ին Ադրբեջանի ընդդիմությունը բազմամարդ հանրահավաք էր անցկացրել Բաքվում, որը, «Թուրան» լրատվական գործակալության գնահատմամբ, ամենամարդաշատն էր վերջին 14 տարիների ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG