Մատչելիության հղումներ

Տնտեսական զարգացման նախարարը նոր ներդրումային ծրագրերի հնարավորություն է տեսնում


Եվրամիության արևելյան գործընկերության 6 երկրներում՝ այդ թվում Հայաստանում, Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացնում է TEN-T ծրագիրը, որի նպատակն է բարելավել տրանսպորտային ենթակառուցվածքները Արևելյան Եվրոպայում:

Հայաստանը ծրագրին մասնակցելու է՝ ստանալով ավելի քան 730 միլիոն եվրո մինչև 2030 թվականը։

Տնտեսական զարգացման նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք Հայաստանը պասիվ է եղել, քանի որ հարևան բոլոր երկրների ծրագրի շրջանակում ավելի մեծ ֆինանսական միջոցներ կստանան։

«Մենք կարծում ենք, որ իրականացվում են սպասված ծավալներով, բայց դրանք միշտ ավելացնելու հնարավորություն կա», ֊ նշեց Տիգրան Խաչատրյանը։ ֊ «Եթե մենք լավ պատրաստվենք և կարողանանք ապացուցել մեր կողմից ավելի արագ բարեփոխումներ իրականացնելու կարողություն, ապա դրա հնարավորությունները հնարավոր է, որ հաջորդ փուլերում ավելացվեն»:

2018֊ի ապրիլյան հեղափոխությունից հետո Հայաստանի կառավարության անդամները բազմիցս են նշել, որ մենաշնորհների վերացումն ու տնտեսական բարեփոխումները նպաստելու են ներդրումների ավելացմանը։ Արդյոք կա՞ իրական հնարավորություն ներդրումների ծավալն ավելացնելու, հետաքրքրվեցինք նախարարից։

«Ներդրումների մասին պետք է ավելի հավասարակշռված սպասումներ ունենալ, և նաև քննարկումներ ունենալ», ֊ մատնանշեց Տիգրան Խաչատրյանը՝ շարունակելով. ֊ «Ներդրումները կայունություն են սիրում, և հիմա կա կայունություն և ես կարծում եմ, որ դա շատ նպաստավոր է լինելու առաջիկա ամիսներին ծրագրերի առաջխաղացման հարցում։ Նոր ծրագրերի մասին է խոսքը։ Մենք կարծում ենք, որ ամեն ինչ ճիշտ ընթացքի մեջ է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG