Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ընդդիմությունը կրկին բողոքի ցույց է անցկացրել


Ադրբեջան - Ցույցը Նովխանի գյուղում, 31-ը հունվարի, 2019թ․
Ադրբեջան - Ցույցը Նովխանի գյուղում, 31-ը հունվարի, 2019թ․

Ադրբեջանում ընդդիմությունը կրկին բողոքի ցույց է անցկացրել՝ պահանջելով իշխանության հրաժարականը:

Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը հավաքվել է Նովխանի գյուղում՝ նշելու Ադրբեջանի առաջին հանրապետության հիմնադիր Մամեդ Էմին Ռասուլզադեի տարեդարձը: Ելույթ ունենալով վերջինիս ծննդավայրում, ընդդիմության առաջնորդներից Ջամիլ Հասանլին պնդել է՝ ի տարբերություն առաջին հանրապետության պաշտոնյաների, ներկայիս վարչակազմը խրված է կոռուպցիայի մեջ, թալանում է ազգային հարստությունն ու ոտնահարում մարդկանց իրավունքները:

Ցույցի ընթացքում, ըստ «Թուրան» գործակալության, գյուղի էլեկտրամատակարարումը, անհայտ պատճառներով, պարբերաբար ընդհատվել է:

Հունվարի 19-ին Ադրբեջանի ընդդիմությունը բազմամարդ հանրահավաք էր անցկացրել Բաքվում, որը, «Թուրան» լրատվական գործակալության գնահատմամբ, ամենամարդաշատն էր վերջին 14 տարիների ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG