Մատչելիության հղումներ

Ջոն Բոլթոնը Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում քննարկել է նաև Ղարաբաղի հարցը


ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը Բաքվում, 2018թ.
ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը Բաքվում, 2018թ.

ԱՄՆ-ի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հունվարի 29-ին Թվիթերում գրել է. - «Այսօր զրուցել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Մենք քննարկել ենք ընդհանուր հետաքրքրություն ներկայացող մի շարք հարցեր՝ ներառյալ էներգետիկ անվտանգություն, անվտանգության ոլորտում համագործակցություն և ԱՄՆ-ի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»:

Ավելի վաղ Ջոն Բոլթոնը հեռախոսազրույց էր ունեցել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հեռախոսազրույցի մասին ֆեյսբուքյան գրառման մեջ Փաշինյանը հատուկ շեշտել էր, որ Արցախի հարցին անդրադարձ չի եղել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG