«Հայաստանում անցկացվեցին լավ, յուրահատուկ ընտրություններ նոր պատմության ընթացքում, միջազգային հանրությունը դրանք գնահատեց ազատ և արդար։ Այս ամենի հիման վրա պետք է նայել ապագային տնտեսական զարգացման առումով, որն անհրաժեշտ է, որպեսզի հասարակությունը դառնա ավելի ուժեղ և ժողովրդավար։ Այս առումով առանձնացրել ենք համագործակցության մի շարք ոլոտներ, ինչպես գյուղատնտեսությունը, դատական բարեփոխումները, կրթությունը։ Ինչպես նաև, մենք հատուկ բյուջետային տող ունենք, որը նվիրված է իրավունքի ու ժողովդավաության բնագավառներում ահտուկ ձեռքբերումներին: Դա լրացուցիչ ֆինանսական աջակցություն կլինի Հայաստանին։ Հիմա հունվարն է, վաղաժամ է, բայց հանդգնում եմ հայտարարել, որ լրացուցիչ աջակցություն կլինի՝ խրախուսելու անցյալ տարվա զարգացումները», - նշեց Հանը։
Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատարը հավաստիացրեց, որ 2021-2027 թվականների բյուջեն պլանավորելիս նախատեսել են Եվրամիության հարևաններին ավելի մեծ աջակցություն ցուցաբերել, ինչից ապագայում Հայաստանը ևս կօգտվի։ Մինչ այդ ՀՀ իշխանությունների հետ բանակցություններում քննարկվել է նաև Հայաստանում եվրոպական ընկերությունների ներդրումային համաժողով անցկացնելու հնարավորությունը․ - «Հայաստանում տրամադրությունը շատ դրական է, որը զգացվում է նաև Հայաստանի սահմաններից դուրս: Ներդրումային միջավայրի վրա ևս ազդում է։ Մարդիկ այսօր, ավելի քան երբևէ, հետաքրված են, որպեսզի գան Հայաստան օգտագործեն առկա հնարավորությունները»։
Եվրամիությունը նորություն չունի Հայաստանի հետ վիզաների ազատականացման մասին: Հանը նշեց, որ Եվրոպայում սպասվում են խորհրդարանական ընտրություններ, ինչից հետո միայն վիզաների մասին կարող են ավելի ակտիվ բանակցություններ վարվել։
Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյային հարց ուղղվեց նաև Հայաստանի երկրորդ նախագահ Քոչարյանի ազատազրկման մասին, մասնավորապես, նշվեց, որ նրա պաշտպանները պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ վիճարկելու Քոչարյանի քաղբանտարկյալ լինելը:
Յոհաննես Հանի արձագանքը․ - «Մենք սովորաբար չենք մեկնաբանում Եվրոպական դատարանի գործերը, որովհետև դա իրավունքի գերիշխանության խնդիր է, դատական համակագրի գործն է: Մենք չենք մեկնաբանում, որպեսզի չազդենք գործի վրա, խնդրում եմ ըմբռնումով մոտենալ, որ չեմ անի մեկնաբանություններ այդ մասին»։
«2019-ին Հայաստանը, նախատեսվածից բացի, լրացուցիչ ֆինանսական աջակցություն ևս կստանա», - այսօր Երևանում Հայաստանի արտգործնախարար Զոհրապ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, ով ընտրություններից հետո առաջին անգամ է Հայաստանում։
Առնչվող թեմաներով
Ուղիղ հեռարձակում