Մատչելիության հղումներ

Վլադիմիր Կարապետյանը կգլխավորի վարչապետի մամուլի ծառայությունը


Վլադիմիր Կարապետյան, արխիվ
Վլադիմիր Կարապետյան, արխիվ

Վլադիմիր Կարապետյանը կգլխավորի վարչապետի մամուլի ծառայությունը։ Այդ մասին Կարապետյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Մի քանի օր առաջ ստացա վարչապետի առաջարկությունը՝ գլխավորելու իր մամուլի ծառայությունը: Եթե ասեմ՝ անսպասելի էր, ոչ մի բան ասած չեմ լինի: Ընդունեցի առաջարկությունը: Առաջին հերթին խորհրդակցեցի իմ համախոհ ընկերների հետ Կոնգրեսի գրասենյակում: Ավելորդ է ասել, որ ունեցա աջակցություն և լիակատար ըմբռնում: Պետական ծառայությունը ենթադրում է որոշ գրված և չգրված սահմանափակումներ, դրանցից է կուսակցական գործունեությունը, և ես որոշել եմ կասեցնել այն պետական ծառայության ընթացքում: Ինձ համար պատիվ է վերադառնալ պետական ծառայություն: Շնորհակալ եմ վարչապետ Փաշինյանին նման առաջարկի համար», - գրել է Կարապետյանը, ով անդամակցում է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսին:

Կառավարության ֆեյսբուքյան էջում է նաև տեղեկություն տեղադրվել Վլադիմիր Կարապետյանի՝ վարչապետի մամուլի քարտուղար նշանակվելու մասին։

Վլադիմիր Կարապետյանը 2006-2008 թվականներին եղել է արտգործնախարարության մամուլի խոսնակը, այդ պաշտոնից ազատվել է 2008-ի փետրվարի վերջին՝ հետընտրական իրադարձությունների կապակցությամբ մի խումբ դիվանագետների հայտարարությանը միանալու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG