Հունաստանի խորհրդարանն այսօր երկարատև և բուռն քննարկումների արդյունքում, ի վերջո, վավերացրեց Մակեդոնիայի անվան հարցով բանաձը:
Դրան ընդդիմացող և բանաձևը «դավաճանական» անվանող հազարավոր մարդիկ վերջին օրերին բողոքի ցույցեր են անցկացրել խորհրդարանի շենքի մոտ:
Երկու երկրները համաձայնեցրել են բանաձևն, ըստ որի «Նախկին Հարավսլավիայի Համադաշնության Մակեդոնիայի հանրապետությունը» հետայսու կկոչվի Հյուսիսային Մակեդոնիա:
Աթենքը գրեթե երեք տասնամյակ պահանջել է Սկոպյեից փոխել երկրի անունը, քանի որ Հունասնանում կա «Մակեդոնիա» անվամբ երկրամաս:
Հույների պնդմամբ, մեկ այլ պետության նմանօրինակ անվանումը «դիտվում է տարածքային պահանջ Աթենքին»:
Աթենքն այդ անվան շուրջ վեճի պատճառով տարիներ շարունակ արգելափակել է Եվրոպայում Մակեդոնիայի ինտեգրման հնարավորությունները:
Մակեդոնիայում այդ համաձայնությունը նույնպես լուրջ ընդվզումների առիթ է դարձել: Ազգայնական շրջանակների համոզմամբ, այդ զիջումը նշանակում է «հրաժարում ազգային ինքնությունից»: