Մատչելիության հղումներ

ԱՄՆ֊ը աջակցում է Հայաստանի համար բարգավաճ ապագա կառուցելու՝ Փաշինյանի ջանքերին․ Ջոն Բոլթոն


ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախօրեին ունեցած հեռախոսազրույցի մասին:

«Երեկ ես զանգել էի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի շնորհավորեմ նրա վերանշանակման կապակցությամբ և ողջունեմ Հայաստանի ժողովրդին դեկտեմբերին անցկացված ազատ և անկախ ընտրությունների կապակցությամբ: ԱՄՆ֊ը աջակցում է Հայաստանի համար բարգավաճ ապագա կառուցելու՝ նրա ջանքերին», - գրել է Բոլթոնը:

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս տեղեկացրել էր հեռախոսազրույցի մասին՝ գրառում կատարելով իր ֆեյսբուքյան էջում: Փաշինյանը մանրամասնել էր, որ զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային իրավիճակին եւ երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարցեր և հատուկ շեշտել էր, որ Արցախի հարցին անդրադարձ չի եղել:

Դոնալդ Թրամփի խորհրդականը Հայաստան էր ժամանել անցած հոկտեմբերին, հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

«Ազատության» հայկական ծառայությանը տված հարցազրույցում Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հայտարարել էր, թե ԱՄՆ-ը, Թրամփի վարչակազմը Հայաստանի հետ հարաբերությունները որպես բարձր առաջնահերթություն են դիտարկում։​

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG