Մատչելիության հղումներ

Իրանը մշտապես եղել և շարունակում է մնալ Հայաստանի կողքին. դեսպան


Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:

Ըստ խորհրդարանի պաշտոնական կայքէջի, Արարատ Միրզոյանը կարևորել է հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակը:

ԱԺ նախագահը բարձր է գնահատել դեսպանի ջանքերն ու հետևողական աշխատանքը երկկողմ հարաբերությունների օրակարգն առավել ընդգրկուն դարձնելու հարցում` վստահեցնելով, որ Ազգային ժողովը ևս պատրաստակամ է աջակցելու դրանց ընդլայնմանն ուղղված ցանկացած փոխշահավետ նախաձեռնությանը:

Անդրադառնալով միջխորհրդարանական համագործակցությանը` օրենսդիր մարմնի ղեկավարը կարևորել է բարեկամական խմբերի համագործակցությունը, ինչը կնպաստի երկկողմ կապերի առավել ակտիվացմանը:

Դեսպանը, արժևորելով միջազգային հարթակներում Իրանի և Հայաստանի արդյունավետ փոխգործակցությունը, վստահեցրել է, որ Իրանը մշտապես եղել և շարունակում է մնալ Հայաստանի կողքին:

Սեյեդ Քազեմ Սաջադին կարևորել է բարձր մակարդակի փոխայցերը` նշելով, որ դրանք առավել սերտացնում են երկու երկրների ու ժողովուրդների հարաբերությունները:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ բազմոլորտ համագործակցության օրակարգը, կարևորել մասնավորապես առևտրատնտեսական կապերի խթանումը և ընդգծել, որ հայ-իրանական փոխգործակցության զարգացման և ընդլայնման դեռևս չիրացված մեծ ներուժ կա: Կողմերը համոզմունք են հայտնել, որ տնտեսական կապերի խորացմանը կարող է նպաստել նաև Մեղրիի և Արազի ազատ տնտեսական գոտիների ընձեռած հնարավորությունների արդյունավետ օգտագործումը:

Դեսպանն Արարատ Միրզոյանին է փոխանցել Ալի Լարիջանիի ողջույնները և Իրան այցելելու հրավերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG