Մատչելիության հղումներ

Վարչապետի աշխատակազմին սպասարկող մեքենաների թիվը կտրուկ կկրճատվի. Աղաջանյան


Վարչապետի աշխատակազմին սպասարկող մեքենաների թիվը կտրուկ կկրճատվի, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ նշելով՝ ներկայիս 50-ի փոխարեն կմնա 7-ը։

Աղաջանյանի փոխանցմամբ՝ այս պահին իրենց կցված վարորդով ծառայողական ավտոմեքենաներից են օգտվում փոխվարչապետերը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, Անվտանգության խորհրդի քարտուղարը, աշխատակազմի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի վարչության պետերը, աշխատակազմին ենթակա գրասենյակների պետերը, վարչապետի խորհրդականները, վարչապետի որոշ օգնականներ։

«Փոփոխությունների արդյունքում իրենց կցված ծառայողական ավտոմեքենաներից կօգտվեն՝ երկու փոխվարչապետերը, ԱԽ քարտուղարը և վերջ։ Ինքս ևս կհրաժարվեմ ծառայողական ավտոմեքենայից։ Վարորդներն արդեն ծանուցվել են ըստ օրենքի պահանջի», - գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG