Չեխիայի արդարադատության նախարարության ներկայացուցիչ Մարտին Բաչկովսկին այսօր լրագրողներին ասել է, որ Հայաստանի գլխավոր դատախազությունից ստացել են Նարեկ Սարգսյանին արտահանձնելու պաշտոնական դիմումը: Նա ասել է, որ դիմումն ուղարկվել է Պրահայի դատախազություն, որից հետո այն կմտնի դատարան:
37-ամյա Նարեկ Սարգսյանը, Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին, կեղծ անձնագրով Պրահայում ձերբակալվել էր անցած դեկտեմբերին: