Մատչելիության հղումներ

Պեսկով. առաջիկա օրերին Փաշինյան-Պուտին հանդիպում դեռևս նախատեսված չէ


Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը այսօր լրագրողներին ասել է, թե առաջիկա օրերին Ռուսաստանի նախագահի հանդիպում Հայաստանի վարչապետի հետ պլանավորված չէ: Նա ասել է, որ առաջիկա ուրբաթը Պուտինի համար հագեցած օր է: «Չգիտեմ, կլինեն արդյոք փոփոխություններ, բայց դեռևս հանդիպում նախատեսված չէ»,-ասել է Պեսկովը, հավելելով, որ Պուտինն ու Փաշինյանը շատ հաճախ են հեռախոսազրույց ունենում և շատ հաճախ հանդիպումներ անցկացնում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունվարի 24-25-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելելու է Մոսկվա՝ ԵԱՏՄ-ի տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նիստում ելույթ ունենալու նպատակով: Նրա այցն ու ելույթը կապված է այդ կառույցը 2019-ին Հայաստանի նախագահության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG