Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, համաձայն որի մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման ժամանակ թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում մանկական պահող համակարգերի, սարքերի (car seat) օգտագործումը կլինի պարտադիր։
Ըստ նախագծի, արգելվում է մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել մոտոցիկլի հետևի նստատեղին, ինչպես նաև բեռնատար ավտոմոբիլի թափքում (բացառությամբ ֆուրգոն թափքով ավտոմոբիլի)։
«Կառավարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահելու երեխաների առողջությունը», - ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նախագծի տեքստը տեղադրված է կառավարության e-draft.am կայքում։