Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում անդրադարձ է կատարվել հայաստանյան ընտրություններին


Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի առաջին օրը՝ հունվարի 21-ի նիստում, անդրադարձ է կատարվել Հայաստանի վաղաժամկետ ընտրություններին ու հարևան Վրաստանի նախագահական ընտրություններին: Այդ ընտրությունները դիտարկած Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական խմբերի ղեկավարները ներկայացրել են իրենց գնահատականները: Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրողներին ԵԽԽԽՎ-ի դիտորդական առաքելության ղեկավար լեհ պատգամավոր Ալեքսանդր Պոչեյը բարձր գնահատական է տվել Հայաստանի վաղաժամկետ ընտրություններին, նշելով որ դրանք ազատ ու արդար էին, իսկ նախկինում կրկնվող ընտրախախտումները այս անգամ չեն եղել:

«Դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունները Հայաստանում անցկացվել են հիմնարար ազատություններին համապատասխան, հանրային լայն վստահություն են վայելել», - ասել է նա։

ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավարը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին, միաժամանակ նշելով, որ մեկ ժողովրդավարական ընտրություն անցկացնելը բավարար չէ, անհրաժեշտ է օրենսդրական բարեփոխումներով կոնսոլիդացնել ժողովրդավարական գործընթացները։

Նա նշել է, որ սոցցանցերի միջոցով մարդկանց ահաբեկելու դեպքեր են արձանագրվել, ինչով կարելի է բացատրել ցածր մասնակցությունը ընտրություններին։

Ալեքսանդր Պոչեյը փաստել է, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ բաց դեբատները նպաստել են ակտիվ քարոզչության, միևնույն ժամանակ մտահոգություն է հայտնել ինտերնետում վիրավորական հռետորաբանության կապակցությամբ։ Նա դրական է գնահատել դեկտեմբերի 5-ին Հայասանի հանրային հեռուստաընկերությամբ ավելի քան երեք ժամ շարունակված հեռուստադեբատները։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժի ստացած քվեներին՝ դիտորդական առաքելության ղեկավարը նշել է․ - «Մեկ կուսակցությանը տրված 70 տոկոս քվեն մեծ վստահություն է և մեծ պատասխանատվություն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG