Միացյալ Թագավորությունը ևս վավերացրեց ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ դառնալով այն վավերացրած ԵՄ թվով 10-րդ երկիրը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։
Հայաստանի և Եվրոպական Միության միջև համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին, Բրյուսելում:
Հայաստանի Ազգային ժողովն այն վավերացրել է 2018-ի ապրիլի 11-ին: Նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 18-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը: