«Հայաստանը եղել և մնում է Բելառուսի համար վստահելի գործընկեր, որի հետ մեզ միավորում է բազմաբևեռ համագործակցությունն, այդ թվում՝ առանցքային դաշինքներում՝ Եվրասիական տնտեսական միությունում և ՀԱՊԿ-ում», - այսօր հայտարարել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ընդունելով Հայաստանի նորանշանակ դեսպանի հավատարմագրերը:
Ըստ պաշտոնական «Բելտա» գործակալության, Լուկաշենկոն նշել է հայ-բելառուսական առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու մտադրությունը և Մինսկի պատրաստակամությունը՝ մասնակցել բոլոր ծրագրերին, այդ թվում՝ Հայաստանի տարածքում, որոնք հետաքրքիր կլինեն հայ գործընկերներին:
Անցած օգոստոսին, վարչապետի առաջարկությամբ, նախագահ Արմեն Սարգսյանը Բելառուսում Հայաստանի դեսպան նշանակեց Արմեն Ղևոնդյանին: