Մատչելիության հղումներ

Բելգրադում և Սերբիայի այլ քաղաքներում ցույցեր են անցկացվել նախագահի դեմ


Բելգրադի կենտրոնում հունվարի 19֊ին բազմամարդ երթ է անցկացվել նախագահ Ալեքսանդր Վուչիչի հրաժարականի պահանջով։ Ցույցին մասնակցել է առնվազն 10,000 մարդ։

Ավելի վաղ՝ հունվարի 18֊ին, ցույցեր են անցկացվել նաև Նովի Սադ, Նիս և մի շարք այլ քաղաքներում։

Անցած երկու ամիսների ընթացքում Սերբիայում պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացվում Վուչիչի ու նրա Սերբական առաջադիմական կուսակցության դեմ։ Ցուցարարներին հատկապես մտահոգում են իշխող ուժի ձեռնարկած ընտրական բարեփոխումները և լրատվամիջոցներին ուղղված քաղաքականությունը։

Ցուցերը կազմակերպում է շուրջ 30 ընդդիմադիր կուսակցությունների և կազմակերպությունների միավորող «Միություն հանուն Սերբիայի» շարժումը։

Ցուցարարները կրում են «Սկսվել է» կրծքանշաններ և վանկարկում են՝ «Գող Վուչիչ»։

Ավելի վաղ Սերբիայի նախագահը հայտարարել է, որ չի պատրաստվում տեղի տալ ընդդիմության պահանջներին՝ «անգամ եթե 5 միլիոն մարդ փողոց դուրս գա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG